Մեր օրերում գոյություն ունի աղքատների և հարուստների դպրոց: Դա նույնպես իր բացասական հետքն է թողնում երեխաների հոգեբանության վրա: Խտրականությունը երեխաների միջև ձևավորում է թերարժեքության զգացողություն: «Երեխաների մեջ կա սոցիալական բևեռացում: Նրանք շփվում են, տեսնում են` «այն երեխան ունի, ես` չունեմ»: Սա առաջ է բերում հարաբերությունների խզում: «Մենք»-ի հասկացողությունը խաթարվում է: Երեխայի զգացողությունը խեղվում է, խեղճանում է երեխան»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան, էթնոհոգեբանության մասնագետ Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքով, դպրոցական համազգեստը նույնպես կարող է երեխայի հոգեկան վիճակի համար ճնշող հանգամանք հանդիսանալ:
Հարցին, թե ինչու հայ ժողովուրդը չի համախմբվում, միահամուռ չի պայքարում երկրում տիրող աղքատության դեմ, հոգեբանն այսպես պատասխանեց. «Այնպես չէ, որ մեր հասարկությունը ոտքի չի ելնում: Պարզապես այսօր մարդիկ հիասթափվել են, նրանց մեջ ձևավորվել է այն գիտակցությունը, որ նման պայքարի միջոցով ոչնչի չես հասնի»,-արձանագրեց բանախոսը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ